ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Քայլի Մինոուգ. oncology.am
Ավստրալացի երգչուհի Քայլի Մինոուգը մեկնել էր հյուրախաղերի Եվրոպա, երբ նրա մոտ հայտնաբերեցին կրծքագեղձի քաղցկեղ։ Այդ ժամանակ նա 36 տարեկան էր։ Աստղն անմիջապես հետաձգեց համերգային շրջագայությունը՝ բուժում ստանալու համար։ Նրա հավատարիմ երկրպագուները չհանձնեցին գնված տոմսերը, որպեսզի աջակցեն սիրված երգչուհուն։
«երբ բժիշկը հայտնեց ինձ իմ ախտորոշումը, հողը ոտքիս տակից գնաց։ Ինձ թվում էր, որ ես արդեն մահացել եմ», - հիշում է երգչուհին։
Կրծքագեղձի սեկտորալ մասնահատումից և ֆիբրոադենոմայի հեռացումից հետո Մինոուգը վեցամսյա քիմիոթերապիայի կուրս ստացավ Փարիզում: Հավաքելով ողջ իր ուժը, երգչուհին կարողացավ հաղթահարել հիվանդությունը: Ավելին` որոշ ժամանակ անց Քայլին նորից դուրս եկավ բեմ:
Քայլի Մինոուգի դեպքն ահազանգ դարձավ բազմաթիվ կանանց համար: Երգչուհու մոտ քաղցկեղի բացահայտումից հետո Ավստրալիայում մամոգրաֆիկ հետազոտոտությունների թիվը աճեց 20 անգամ:
Այժմ Քայլի Մինոուգը ակտիվորեն մասնակցում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ ուղղված և մարդկանց իրազեկվածությունը բարձրացնող տարբեր քարոզարշավների: «Բժշկության ներկայիս զարգացման աստիճանը թույլ է տալիս հաղթահարել կրծքագեղձի քաղցկեղը։ Կարևորը այն ժամանակին հայտնաբերելն է», - ասում է նա։
Կարդացեք նաև
Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...
Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...
Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...
«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...
Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY0CaxmI' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403